Կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա
«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ կորտ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են, մարզակառույցը կունենա 350 նստատեղ, որը հնարավորություն կտա միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել:
Կարծիքներ