Ալիևի աչքերով իրականության նայող Սերժ Սարգսյանը մեղադրում է Փաշինյանին Ալիևին կառուցողական բնորոշում տալու համար
Սերժ Սարգյանը իր հարցազրույցի ընթացքում մեղադրել է Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս Ալիևին բնորոշել է որպես կառուցողական։ «Ոնց կարելի է հակամարտող երկրի ղեկավարի բնութագրումը տալ կառուցողական։ Երբևէ դուք ինձնից լսել եք, որ ես ասեմ Ալիևը կառուցողական է»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Պարզվում է, երբ Սերժ Սարգսյանը ստանձնել էր նախագահի պաշտոնը, Ալիևի հետ առաջին հանդիպումներից հետո, պակաս «հաճոյախոսություններ» թույլ չի տվել Ալիևի հասցեին: 2009թ-ին ապրիլին լրագրողի հարցին արդյոք ՀՀ նախագահը փորձե՞լ է Ադրբեջանի նախագահի աչքերով նայել գործընթացին և ի՞նչ է տեսել Ս. Սարգսյանը պատասխանել է. «Ես տեսել եմ շատ լավ ապագա Հարավային Կովկասի համար: Վստահ եմ, որ նա էլ, որպես նորմալ մարդ, ցանկություն չունի պատերազմելու, որի հետևանքները բոլորիս համար ակնհայտ են: Եվ մշտապես նայելով իրականությանը Իլհամ Ալիեւի աչքերով` հոռետես չեմ, լավատես եմ, ես տեսնում եմ, որ խնդիրը կարող է լուծվել: Գուցե ձեզ համար տարօրինակ է իմ գործընկերոջ նկատմամբ այսպիսի վերաբերմունքը, այն դեպքում, երբ ամեն օր ադրբեջանական լրատվամիջոցները ինչ ասես գրում են իմ մասին, բայց ես չեմ կարծում, որ ճիշտ են վարվում, ճիշտը իմ մոտեցումն է»:
Ստացվում է, որ նախագահ դառնալուց հետո այսպիսի բնորոշումներ տված Սարգսյանը և իր թիմակիցները կարծես մոռանալով այս փաստը, երեք տարի շարունակ մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին՝ Ալիևին կիրթ մարդ համարելու մեջ։
ArmeniaNews
Կարծիքներ