Ռոյսը կարող է դառնալ Մեսսիի կամ Ռոնալդուի թիմակիցը

Ռոյսը կարող է դառնալ Մեսսիի կամ Ռոնալդուի թիմակիցը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը, բացի «Սենթ Լուիս Սիթիից», գրավել է նաև ամերիկյան «Ինտեր Մայամիի» և արաբական «Ալ Նասրի» ուշադրությունը։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sky Sport Deutschland-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ռոյսով հետաքրքրված բազմաթիվ ակումբներից սրանք այն ակումբներն են, որոնք աչքի են ընկնում։ Միաժամանակ, ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Թուրքիայի Սուպերլիգայի թիմերից։ Այնուամենայնիվ, Ռոյսը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, քանի որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ռեալի» հետ խաղի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում