Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները

«Դինամո» մարզահամալիրում հունվարի 30-ից փետրվարի 4-ն անցկացվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները՝ կանանց 5 և տղամարդկանց 13 քաշային կարգերում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ) և Անահիտ Միքայելյանը (70 կգ):

Տղամարդկանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացել են՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Ռաֆայել Հարությունյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+ 92 կգ):

Առաջնությանն ընդհանուր առմամբ 100 բռնցքամարտիկ է մասնակցել:

Հայաստանի առաջնությունից հետո բռնցքամարտիկները հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Ծաղկաձորում և Երևանում՝ նախապատրաստվելով մայիսին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում