Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի հունիսի 9-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.60%-ով և կազմել 2268.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.29%-ով և կազմել 8371.50 դոլար, կապարի գինն աճել է 0.91%-ով և կազմել 2056.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.18%-ով և կազմել 21170.00 դոլար, անագի գինն աճել է 2.65%-ով և կազմել 26502.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 2404.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 49648.04 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29525.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ