Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Fip-ը գրում է․ Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում գործազրկության տենդենցներին, հռետորական հարց է ուղղել լրագրողներին, ապա ինքն էլ պատասխանել.
«Ձեր կարծիքով՝ որքա՞ն է եղել գործազրկությունը 2007 թվականի վերջին։ Չգիտե՞ք։ 7․1 տոկոս։ Հիմա գործազրկությունը 14 տոկոս է․․․»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է երկրորդ նախագահի հնչեցրած թվային ցուցանիշները՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համատեքստում։
Նախ հարկ է նշել, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն գործազրկության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է հաշվարկման երկու մեթոդաբանությամբ․
Հայաստանի տնային տնտեսություններում իրականացված հետազոտությունների հիման վրա՝ համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից ընդունված չափանիշների,
ըստ օրենքով սահմանված կարգի պաշտոնապես գրանցված գործազուրկների, որի տվյալների աղբյուրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է։
1․ ԱՄԿ մեթոդաբանությամբ գործազրկության մակարդակի համեմատություն
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի վիճակագրական ամենաթարմ տարեգիրքը թվագրված է 2025 թվական և ներկայացնում է 2024 թվականի տարեկան արդյունքները։ Տարեգրքում աշխատուժի հետազոտության արդյունքներով աշխատանքի շուկայում բնակչության մասնակցությանը վերաբերող տվյալները ներկայացված են 15-74 տարեկան (ներառյալ) բնակչության կտրվածքով։
Ըստ այդմ՝ Հայաստանում գործազրկության մակարդակը 2024 թվականին կազմել է 13․4 %։
Նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է՝
2023 թ․ — 12․4 %
2022 թ․ — 13․5 %
2021 թ․ — 15․5 %
2020 թ․ — 18․2 %
2019 թ․ — 18․3 %
2018 թ․ — 19 %։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Կարծիքներ