Ռեալը 9 օր կունենա մեզ հետ խաղին պատրաստվելու համար. սա նրանց առավելությունն է․ Գվարդիոլա

Ռեալը 9 օր կունենա մեզ հետ խաղին պատրաստվելու համար. սա նրանց առավելությունն է․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» հետ առաջիկա խաղից առաջ, որը կկայանա ապրիլի 9-ին, դժգոհություն է հայտնել իր թիմի խիտ խաղացանկից։

«Մենք խաղում ենք «Ասթոն Վիլլայի» հետ ապրիլի 3-ին, ապա «Քրիսթալ Փելասի» հետ շաբաթ օրը՝ մարտի 6-ին: Դրանից հետո երեքշաբթի օրը կմեկնենք Մադրիդ։ «Ռեալը» ունի ինը օր պատրաստվելու համար, ինը օր: Ես սիրում եմ մտածել. «Օ՜, տվեք ինձ ևս մեկ օր, որովհետև տարբերությունն այնքան մեծ է»:

«Շանս չկա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ թիմերի միջեւ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում, պատասխան հանդիպումը՝ ապրիլի 17-ին Մանչեսթերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում