ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով․ վարչապետ

ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով․ վարչապետ

Ինչ-որ ակտիվացել է ԲՀԿ ղեկավարն ու անվտանգությունից, սահմանից է խոսում։ Ես հստակ ուզում եմ ասել, դուք, պատերազմի եռագլուխ կուսակցության ընտանիքներդ, սահմանին մեկ կրակոց չեք արել, բայց տասնյակ կրակոցներ եք արել Աբովյանում, Առինջում, Երևանում, ՀՀ տարբեր բնակավայրերում։

Այս մասին Վանաձորում մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․

«Քո ընտանիքի անդամը փախած է, որովհետև պետք է դատվի ՀՀ-ում կրակելու համար։ Ես ձեր բոլոր կրակող ձեռքերը կտրել եմ և մինչև վերջ կտրելու եմ»։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։

«ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- ասաց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում