«Դա ուղղակի խոզություն է». Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է արևմտյան պատժամիջոցներին

«Դա ուղղակի խոզություն է». Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է արևմտյան պատժամիջոցներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի եւ Մոսկվայի դեմ Արեւմուտքի բոլոր պատժամիջոցները լեգիտիմ չեն, եւ դա պարզապես «խոզություն» է անվանել:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք միշտ պատժամիջոցների տակ ենք եղել, իսկ այսօր դրանք ավելի մասշտաբային են։ Այդ ամենը լեգիտիմ չէ, ամեն ինչ անօրինական է բոլոր միջազգային համաձայնությունների խախտմամբ», - ասել Է Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը:

Լուկաշենկոն ընդգծել է, որ ԽՍՀՄ-ում մարդիկ պատժամիջոցների տակ են եղել և նորմալ ապրել ու զարգացել են ։

Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել մարտի 11-ին Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում