Հավանականությունը մեծ է չմասնակցելու, քան՝ մասնակցելու․ Սոֆյա Հովսեփյան
Երեկ՝ մարտի 18–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Այս հայտարարությունից հետո տարբեր կուսակցություններ և դաշինքներ հանդես եկան արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշմամբ։ Freenews.am լրատվականը կապ հաստատեց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, հասկանալու համար՝ արդյո՞ք վերջինս մասնակցելու է գալիք ընտրություններին։
Տիկին Հովսեփյան, մասնակցելու՞ եք գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին․
-Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, չունեմ հստակ դիրքորոշում։ Տարբեր կուսակցությունների կողմից եղել են առաջարկներ։ Հավանականությունը մեծ է չմասնակցելու, քան՝ մասնակցելու։
Տիկին Հովսեփյան կբացե՞ք փակագծեր, թե ո՞ր կուսակցությունների կամ անհատների կողմից են եղել առաջարկներ
-Չեմ ուզում փակագծեր բացել։ Եղել է անհատական զանգ-քննարկում , իմ դիրքորոշում հայտնել եմ, եթե իրենք չեն ուզենա բարձրաձայնել, ես ինձ իրավունք չեմ վերապահի այդ մասին խոսել։
Կարծիքներ