Ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում․ Կարեն Անդրեասյան
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։
Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նախարար նշանակվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։
Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։
Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։
Կարծիքներ