Չի կարող մահվան ռիսկով «Գազել»-ն ու «ՄԱՆ» ավտոբուսը կամ չինական «Ժոնգ-տոնգ»-ը արժենա նույն գինը. Ալեքսանյան

Չի կարող մահվան ռիսկով «Գազել»-ն ու «ՄԱՆ» ավտոբուսը կամ չինական «Ժոնգ-տոնգ»-ը արժենա նույն գինը. Ալեքսանյան

Ինչպես ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որոշում է կայացվել փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Քաղաքպետը խոսել է նաև արդեն ձեռք բերված փաթեթների հետ կապված փոփոխության մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այս հայտարարությանն ու նշել, որ ավագանու արտահերթ նիստում կընդունի որոշումների այդ փաթեթը:

«Դեռ կան որոշակի տարրեր, մանիպուլացված շատ քաղաքացիներ, որոնց տարբեր մարդիկ փորձում են խաբել ու էդ մարդիկ փաստացի ընկնում են ազդեցության տակ ու շարունակում են ուղետոմսի համար 100 դրամ պահանջել»,- ասել է Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի, չի կարող մահվան ռիսկով «Գազել»-ն ու գերմանական «ՄԱՆ» ավտոբուսը կամ չինական «Ժոնգ-տոնգ»-ը արժենան նույն գինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում