Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը պաշտոնական ուղեւորության Է մեկնում Եվրոպա եւ Ասիա
Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի նոր հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեստը պաշտոնական ուղեւորության Է մեկնում Եվրոպա եւ Ասիա:
«Այսօր ես մեկնում եմ Եվրոպա եւ Ասիա, որպեսզի դաշնակիցների եւ գործընկերների հետ քննարկեմ Աֆղանստանի վերաբերյալ հետագա ուղիները: Միջազգային հանրակցությունը պետք Է գործի մեկտեղ՝ արդյունավետ լինելու համար»,- նոյեմբերի 7-ին գրել Է Ուեստը Twitter-ի՝ իր Էջում: Իր ուղեւորության մասին լրացուցիչ մանրամասնություններ նա չի հայտնել:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինեկենը Twitter-ի՝ իր Էջում հայտնել Է, որ Ուեստն առաջին կանգառը կկատարի Բրյուսելում, որտեղ նա «կոնսուլտացիաներ կանցկացնի դաշնակիցների եւ գործընկերների հետ»:
Աֆղանստանի խնդով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը հոկտեմբերի 20-ին հայտնել Է, որ Ուեստն, ինչպես սպասվում Է, Մոսկվա կայցելի նոյեմբերին: Պետդեպարտամենտում Ուսեստի առաջիկա ուղեւորության մյասին որեւիցե մանրամասնություն հայտնելու, ինչպես նաեւ ճշտելու, թե նա իր շրջագայության շրջանակներում պլանավորում Է արդյոք այցելել Ռուսաստանի մայրաքաղաք՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին առայժմ չեն պատասխանել:
Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Ուեստը փոխարինել Է Զալմայ Խալիլզադին, որի պաշտոնաթողության մասին հայտնի Է դարձել հոկտեմբերին:
Կարծիքներ