«Ոչ մի ճնշում, ոչ մի պարտադրանք չկա». Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի
Դուք հավատո՞ւմ եք, որ լոռեցիներին հնարավոր է վախեցնել. եթե կարծում եք հնարավոր է, ես ձեզ հետ համաձայն չեմ. ցանկացած քաղաքացի ազատ որոշում է կայացնում եւ գնում հանրահավաքի: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Դրանից որոշ ժամանակ առաջ Վանաձորից մի քանի ավտոբուսներ շարժվեցին դեպի Երեւան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
«Ոչ մի ճնշում, ոչ մի պարտադրաք չկա, ես վստահեցնում եմ: Իսկ այսօրվա մեր հանրահավաքը լինելու է հզոր եւ հաղթական: Վարչական ռեսուրս չի կիրառվել, մարդիկ իրենց կամքով են գնում հանրահավաքի: Մարդիկ իրենք են ապահովում իրենց տեղափոխումը ուղղակի մեր ընկերները կարգավորում են այդ ամենը:
Ավելին ասեմ, կամ պետական ապարատում աշխատող մարդիկ, որոնք հրապարակային քննադատում են մեզ եւ մենք դա նորմալ ենք ընդունում»,-ասաց մարզպետը:
Նա նշեց, որ մանրամասներն չի տիրապետում, թե որ համայնքներից են մեկնել Երեւան հանրահավաքին մասնակցելու:
Ինչ վերաբերում է հայտնի ձայնագրությանը, որտեղ իր խորհրդականը խոսում է հանրահավաքին մսնակցելու հետ կապված դպրոցների, գյուղապետների հետ, նա ասաց. «Արմեն Հարությունյանը մեր քաղաքական թիմի անդամ է: Մարդիկ են եղել, զանգահարել են իրեն, տեխնիկական հարցեր են քննարկել»:
Նշենք, որ առավոտից Վանաձոր քաղաքից ևս ակտիվ կազմակերպվում է քաղաքացիների տեխափոխումը Երևան։ Մարզպետ Արամ Խաչատրյանը ավտոբուսների կողքին էր:
Կարծիքներ