Քոչարյանն ամեն ինչ անում է «ինքնասպանության» համար
Դեռևս 2021 թվայկանի հունինի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ իշխանության «քոքը մաշեցնելու» ու ընտրություններում հաղթանակ տոնելու մասին մեծ-մեծ ելույթ ունեցող Ռոբերտ Քոչարյանը ջախջախիչ պարտություն կրեց ընտրությունների արդյունքում։
Ընտրություններից հետո հանրության գոնե մի փոքր մասը կարծում էր, թե ԱԺ-ում հայտնված ընդդիմությունը կփորձի լինել կառուցողական և զերծ կմնա Հայաստանի համար ծանր այս ժամանակաշրջանում ներքաղաքական ինտրիգներ հրահրելուց։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Բայց ԱԺ աշխատանքները սկսելուց հետո, պարզ դարձավ ՝ ընդդիմությունը դեմ է, զուտ դեմ լինելու համար, իսկ ընդդիմադիր պատգամավորները շատ ժամանակ անգամ խուլիգանական պահվածք են դրսևորում․ ԱԺ-ում պատգամավորի վրա շիշ նետող Սեյրան Օհանյանի ՝ մեղմ ասած փողոցային պահվածքը դրա վառ ապացույցն է։
Սակայն սա դեռ ամենը չէ, հիմա էլ ընդդիմությունը որոշել է դուրս գալ փողոցային պայքարի։ Ցանկանում են նոյեմբերի 9-ին հանրահավաք անել և սա համավարակի այն պայմաններում, երբ օրական մի քանի տասնյակ մարդ է մահանում կորոնավիրուսից։
Անգամ զարմանալի է, թե ինչի վրա է հույսը դրել Քոչարյանը, ընտրություններից առաջ հայտարարում էր, որ «մաշեցնելու է իշխանության քոքը», իսկ արդեն նոյեմբերի 9-ի հանրահավաքին կոչ է անում դուրս գալ փոոց՝ դիմադրելու։
Պարզից էլ պարզ է՝ Քոչարյանի անձը վաղուց վարկաբեկված է, իսկ ընտրություններից հետո կոտրվել է վերջինիս անպարտելի լինելու մասին միֆը և հիմա շատ ավելի քիչ քաղաքացիներ են սատարում վերջինիս, քան ընտրություններից առաջ։
Պարզ է, որ Քոչարյանին նոյեմբերի 9-ի հանրահավաքին չի հաջողվի լցնել անգամ Ազատության հրապարակը, ինչի արդյունքում կարելի է գրեթե բացառել նաև հետագա հանրահավաքները։
Ստացվում է, որ նոյեմբերի 9-ի հանրահավաքն էլ ավելի է անլրջացնելու Քոչարյանին, թերևս վերջինս ամեն բան անում է իր քաղաքական ինքնասպանության համար։
Կարծիքներ