Հանդիպումներ Լավրովի ու Զասի հետ. Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ին աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:
Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ:


Կարծիքներ