Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հաջորդ շաբաթ նախատեսված են միջազգային հանդիպումներ: Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները, խոսնակների գլխավորությամբ, կայցելեն Պետդումա», - ասել է Վոլոդինը:
Կարծիքներ