Վարչապետն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը մտքեր են փոխանակել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքների շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին, հիմնական ուղղություններին և նպատակներին:
Մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համատեքստում կարևորվել է երկկողմ սերտ փոխգործակցությունը:
Կարծիքներ