Կարողացա 2024 թվականին բարելավել իմ օլիմպիական արդյունքը. Արթուր Դավթյան

Կարողացա 2024 թվականին բարելավել իմ օլիմպիական արդյունքը. Արթուր Դավթյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանն անդրադարձել է անցնող` 2024 թվականին:

«Ես ինչ-որ չափով գոհ եմ իմ արդյունքներից, բայց կարող էր ավելի լավ լինել: Ես կատարեցի իմ առաջադրանքը, իսկ մրցավարներն այդ կերպ որոշեցին: Հաջորդ Օլիմպիական խաղերի համար նախ պետք է ձգտենք ուղեգիր նվաճել ու հետո էլ բարդացնել վարժությունը: Կարողացա 2024 բարելավել իմ օլիմպիական արդյունքը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը:

Դավթյանի խոսքով` այժմ ինքը բուժման կուրսեր է անցնում և հաջորդ տարի նոր կվերադառնա բուն մարզումային գործընթացին: 

«Հիմա տարիքով ավելի մեծ եմ և ինձ համար առաջնայինը վնասվածք չստանալն է: Մտադիր չեմ բարդացնելու վարժությունս, եթե այն կհանգեցնի նոր վնասվածքների»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում