Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար Ռուսաստանի դեմ կմշակվի ԱՄՆ-ԵՄ համատեղ դիրքորոշում
«Մենք միակարծիք ենք Ռուսաստանի դեմ սկզբունքային մոտեցման հարցում և կարձագանքենք բացասական վարքի և վնասակար գործունեության այն մոդելին, որը Ռուսաստանն օգտագործում է Եվրամիության արևելյան գործընկերների դեմ։ Մենք նաև աջակցում ենք Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայի Հանրապետությունում բարեփոխումներին և վճռական ենք՝ աշխատելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար», – այս մասին ասված է երեկ Բրյուսելում ԱՄՆ-Եվրամիության գագաթնաժողովում ընդունած համատեղ հայտարարության մեջ, որտեղ Եվրամիության և ԱՄՆ-ի առաջնորդները Ռուսաստանի նկատմամբ արտահայտում են իրենց դիրքորոշումը: Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։
Հայտարարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, որոնք խախտում են Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը:
Կարծիքներ