ԱՄՆ-ը ՉԺՀ-ի հետ քննարկումների առաջին փուլը համարել է «առարկայական, լուրջ եւ ուղղակի»
Անքորիջում (Ալյասկայի նահանգ) ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ներկայացուցիչների բանակցությունների առաջին նստաշրջանն «առարկայական Էր, լուրջ եւ ուղղակի», երկուստեք կարողացել են շարադրել իրենց շահերն ու գերակայությունները: Մարտի 18-ին այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:
«Մենք օգտվեցինք այդ նստաշրջանից, ինչպես եւ պլանավորել Էինք, որպեսզի շարադրենք մեր շահերն ու գերակայությունները, եւ մենք նույն բանը լսեցինք մեր չինացի գործընկերներից»,- հայտարարել Է նա:
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ նստաշրջանը տեւեց երկու ժամից շատ ավելի, որն սկզբնապես նախատեսվել Էր: Ներկայումս կողմերը կրկին վերսկսել են բանակցությունները: Երկրորդ նստաշրջանը, որն անցնում Է մամուլի համար փակ ձեւաչավով, սկսվել Է մարտի 18-ին տեղական ժանակաով մոտավորապես 19:30-ին (Երեւանի ժամանակով մարտի 19-ի 07:30-ին):
Այն նույնպես, նրա գնահատմամբ, մեծ հավանականությամբ կտեւի մի քանի ժամ: Երրորդ նստաշրջանը, պլանի համաձայն, պետք Է սկսվի Անքորիջի ժամանակով արդեն մարտի 19-ին՝ 09:00 – 09:30-ի (Երեւանի ժամանակով 21:00 – 21:30-ի) շրջանում:
Ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները, որոնք բացել Է ընդունող կողմը, սկսվել են մարտի 18-ին տարաձայնությունների իրավիճակում, արդեն ամենասկզբում ելույթ ունեցողները փոխանակել են քննադատական արտահայտություններ:
Ավելի ուշ երկուստեք միմյանց մեղադրել են դիվանագիտական արարողակարգի եւ Էթիկետի խախտման մեջ:
Անքորիջի բանակցություններին ամերիկյան կողմից ժամանել են պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը: Չինական կողմից մասնակցում են ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Արտաքին գործերի հանձնաժողովի դիվանատան ղեկավար Յան Ցզեչին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ