Վրացական կողմի հետ քննարկվել են տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները

Վրացական կողմի հետ քննարկվել են տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները

Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը եւ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հուլիսի 29-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Գործընկերները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել տնտեսական կապերի ամրապնդման, հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարեւորության հարցերին։ Կողմերը քննարկել են նաեւ Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում