Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:
Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մանվելը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Կարծիքներ