Անկարան իր դաշնակիցներով սպառնալիք է դառնում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումները կանխատեսելու համար անհրաժեշտ է դիտարկել այն ռազմաքաղաքական դաշինքների անդամ պետությունների վարքը, որոնց դերակատարությունը վերջին տարիներին դոմինանտ է դարձել: Վերոնշյալ տարածաշրջաններում ակտիվ քաղաքականություն են վարում Թուրքիան եւ նրա դաշնակիցները: Մեր արեւմտյան սահմանակցի գործողություններն արդեն հասնում են Ղրղզստան եւ Չինաստան, իսկ իր դաշնակիցը՝ Պակիստանը, հակամարտության մեջ է Հնդկաստանի հետ եւ շատ ակտիվ է Աֆղանստանում: Այս ռազմաքաղաքական բլոկի էությունը եւ գործելաոճը ներկայացնելու համար հատկանշական է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ նրա հիմնական դաշնակցի՝ Պակիստանի վարքը: Տարածաշրջանային նման լարվածության եւ ինտենսիվ գործընթացների ֆոնին Պակիստանի իշխանությունները կտրուկ որոշում են կայացնում արդարացնել եւ ազատ արձակել երկրում գործող հիմնական ահաբեկչական խմբավորման ղեկավարին: Սա փաստում է, որ այս երկիրը Թուրքիայի նման ակտիվացնում է իր վերահսկողության տակ գտնվող ահաբեկչական կազմավորումներն առաջիկա գործընթացներում օգտագործելու համար: Ավելորդ չէ նշելը, որ Պակիստանը համարվում է ատոմային ռումբ ունեցող երկիր, հետեւաբար՝ պետք է իրատեսորեն գնահատել այն ռիսկերը եւ վտանգավոր զարգացումները, որոնք սպասվում են մասնավորապես մեր տարածաշրջանում եւ աշխարհում ընդհանրապես»:
Կարծիքներ