36 հոգու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվող «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն ազատ է արձակվել
Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվող «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը, որին ձերբակալել էին ազատ է արձակվել:
Որոշումը կայացրել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուստամ Բաքոյանը գրել էր, որ Արարատի մարզի Նորամարգ համայքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը ձերբակալվել է։
Կարծիքներ