Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար

Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար

«Բարսելոնայի» և Nike-ի միջև կնքված պայմանագիրը տուգանքներ է ներառում։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ակումբը զրկվում է սարքավորումների և պարագաների վաճառքի համար պահանջվող վճարումների տոկոսից։

«Կապտանռնագույնները» տուգանվում են վատ արդյունքների համար՝ 5%, եթե չհաղթեն Լա լիգան, 10%՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս չգալու դեպքում, 30%՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր ձեռք չբերելու դեպքում, իսկ 60% եվրագավաթներ դուրս չգալու դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում