ՀՀ սահմանների լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈՒ մեծ կուտակումների վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով երեկ շարունակվել են ապատեղեկատվությունները ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈՒ մեծ կուտակումների վերաբերյալ:
Մասնավորապես՝ տեղեկություններ են շրջանառվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն:
Նշված տեղեկությունները, ըստ ՊՆ-ի, չեն համապատասխանում իրականությանը: Նախարարությունը համոզիչ կերպով հորդորում է զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց:
Կարծիքներ