Հռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում

Հռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը կարիերան ավարտելուց հետո աշխատելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պարզ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ նիստում:

«Շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, որ կարիերաս ավարտելուց հետո ինձ հնարավորություն է տալիս մնալ սպորտում: Ձգտելու եմ պատվով ներկայանալ այստեղ ևս: Անելու ամեն ինչ` օգնելու մեր մարզիկներին՝ իմ փորձը փոխանցելով նրանց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:

Վերջինս անդրադարձավ նաև երիտասարդ ծանրորդներին` ընդգծելով, որ պատանիներն, ովքեր այժմ գալիս են հավաքական՝ փոխարինելու ավագներին, մեծ ներուժ ունեն և լուսավոր ապագա են խոստանում:

Հռիփսիմե Խուրշուդյանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց ընթացիկ տարում: Տարվա սկզբին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում