ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ինչ ենք արել և ինչ ենք անելու. Սոնա Ղազարյան

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ինչ ենք արել և ինչ ենք անելու. Սոնա Ղազարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՐԵԼ

Բարձրացրել ենք շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձերը 30-40%-ով։

Շուրջ 200,000 նպաստառու արդեն կարող է ստանալ անվճար դեղորայք կամ մասնակի փոխհատուցում։

Ընդլայնել ենք սրտի (Stent for Life) անվճար ստենտավորման վիրահատությունների շրջանակը։ Կատարվել է 4600 վիրահատություն։

Ավելի քան 13,000 քաղաքացի ստացել է սրտի անվճար վիրահատություն։

Ձեռք ենք բերել 276 շտապօգնության նոր մեքենաներ և ռեանիմոբիլներ։

22,600 քաղաքացի ստացել է անվճար բուժօգնություն կորոնավիրուսային հիվանդությունից։ Համավարակի հաղթահարման համար հատկացվել է 32 մլրդ դրամ։ COVID-19 պատվաստանյութն անվճար է։

ԱՆՎՃԱՐ ԵՆՔ ԴԱՐՁՐԵԼ

Մինչև 18 տարեկան բոլոր երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը։

Չարորակ նորագոյացությունների վիրահատական և ճառագայթային բուժումը․ շուրջ 12,000 քաղաքացի ստացել է անվճար վիրահատություն։

Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժումը․ անհետաձգելի բուժօգնություն է ստացել 800 քաղաքացի։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ

Առողջապահության առաջնային օղակի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու ենք մինչև 50%՝ ըստ ցուցաբերած արդյունքների։

Բոլոր մարզերի 50 բուժհաստատություններում բարելավելու ենք շենքային պայմանները և վերականգնելու ենք անհրաժեշտ սարքավորումներով։

Մայրական և մանկական առողջությունը պահպանելու համար իրականացնելու ենք անվճար կանխարգելիչ բժշկական հետազոտություններ։

Անվճար ենք դարձնելու անպտղության վաղ հայտնաբերմանն ու հաղթահարմանն ուղղված հետազոտությունները։

Մինչև 2025 թվականը ներդնելու ենք բժշկական կազմակերպությունների ակրեդիտացման և բուժաշխատողների լիցենզավորման համակարգեր։

ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՆՔ

Առողջության ամբողջական ապահովագրության համակարգը և ապահովելու ենք հիմնական ծառայությունների հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար։

Էլեկտրոնային առողջապահության ամբողջական համակարգը։ Արդյունքում կբացառվեն կրկնակի հետազոտությունները և անհարկի քաշքշուկները, կմեկտեղվեն քաղաքացու բժշկական տվյալները»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում