Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան

Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է:

 «Ազատության» թղթակցի հարցին ի պատասխան նա ասել է. 

«Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում: Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային:

Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն», - ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում