Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ փուլում հաղթել է
Ավարտին մոտեցավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլը: Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ֆիլիպինների հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5), իսկ հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2.5:1.5):
Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով զիջեց Հնդկաստանի թիմին, որն օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմն է։
Առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանի թիմին (2.5:1.5):
Վաղը հանգստյան օր է: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։
Կարծիքներ