Պեպեն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
Մադրիդի «Ռեալի», «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Պեպեն 41 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Գրում է Armsport.am-ը։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Պորտուն», որի կազմում նա խաղացել է 2019-ից 2024 թվականներին։
Նա Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի առաջնության և Ազգերի Լիգայի հաղթող։ Հավաքականի կազմում նա անցկացրել է 141 հանդիպում ու դարձել 8 գոլի հեղինակ։
Նա Պորտուգալիայի առաջնության քառակի չեմպիոն է, Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի՝ եռակի չեմպիոն։
Կարծիքներ