Ավարտվել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

Ավարտվել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

Ավարտվել է Հ-5 Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 36+000-կմ 36+700 հատվածի հիմնանորոգումը։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (10 սմ)‚ անվտանգության տարրեր‚ իրականացվել են այլ աշխատանքներ։

Նշված հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր 1980-ական թվականներին։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում