Չինաստանը բարեհաջող փորձարկել է բազմակի օգտագործման ենթաուղեծրային տիեզերանավը
Չինաստանն ուրբաթ օրը հաջող փորձարկումներ է անցկացրել իր նոր ենթաուղեծրային տիեզերանավի վրա, ասված է Չինաստանի տիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիայի (CASC) հայտարարության մեջ:
Նավի արձակումը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգի «Ցզյուցյուան» տիեզերակայանից, որից հետո այն հաջող հորիզոնական վայրէջք է կատարել երկրի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում գտնվող Ալաշան-Յուցի օդանավակայանում:
CASC-ն նշում է, որ նոր տիեզերական փոխադրումների տեխնոլոգիաների զարգացումը Չինաստանի՝ տիեզերական տերությունից մեծ տիեզերական տերություն վերածելու կարևոր խորհրդանիշն է:
Նավի անվանումը, թռիչքի տևողությունը և այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Կարծիքներ