Ընդդիմությունը հուսով է, որ իր «հզոր» հանրահավաքով կվախեցնի Ալիևին ու կփրկի հայրենիքը
Ինչպես դեռ օրեր առաջ կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանը հանձինս Ալիևի նպատակ է հետապնդում Տարածաշրջանային էսկալացիայի: Ադրբեջանն ահաբեկելով Արցսխի հայությանը նպատակ է հետապնդում հայաթափել Արցախը, հակառակ դեպքում սպառնում է նոր պատերազմով, գրում է ArmeniaNews-ը։
Հետաքրքիր է, որ հայ ազգի գլխին կախված այս վտանգի ֆոնին ընդդիմությունը հայտարարում է ապրիլի 5-ին նախատեսվսծ հանրահավաքի մասին: Ի դեպ հանրահավաքին մասնակցության կոչերը ընդդիմադիրն անում են անանուն, առանց հայտարարելու, թե ով է կազմակերպել հանրահավաքը` հույսեր փայփայելով, թե այս կերպ կհաջողվի ավելի շատ մարդ ներգրավել:
Հատկանշական է նաև, որ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները հայտարարում են թե հանրահավաքը հանուն Հայաստանի ու Արցախի փրկության է:
Հարց է ծագում, թե ինչպես են պատրաստվում հանրահավաքով կանխել Ադրբեջանի տարածաշրջանային էսկալացիա ստեղծելու նկրտումները:
Ընդդիմությունը հավանաբար հուսով է, որ իր հանրահավաքով կվախեցնի Ալիևին, ու կզսպի վերջինիս ռազմատենչ ցանկությունները:
Կարծիքներ