«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցել ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է մինչև հունիսի 1-ը պատրաստ են մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հակադարձելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ԼՀԿ-ն իրականում չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
«ԼՀԿ-ն խորհրդարանական երրորդ ուժն է, և մեկ ամիս ու ավելի ջատագովում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, գնացել է զիջումների նախապես դրած իր բոլոր պայմաններից»,- ասաց Մարուքյանը:
Մարուքյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների օրակարգը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ԼՀԿ-ն պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցել ընտրություններին ցանկացած օրենսգրքով և չի խոչընդոտելու ԱԺ-ի ցրմանը:
Կարծիքներ