Չորս ժամվա ընթացքում ևս ԱԺ նիստը սկսելու համար բավարար թվով պատգամավորներ չեն գրանցվել
Ազգային ժողովի հունիսի 15-ի նիստը չի կայացել՝ քվորում չապահովելու պատճառով:
Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել, նիստը նախագահող Լենա Նազարյանը հիշեցրել էր «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածը՝ պատգամավորների գրանցումը շարունակվում է, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Սակայն, ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում՝ այդ ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ գրանցվել է 24 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ:
Կարծիքներ