Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ»-ի կազմում դարձել է Հունգարիայի չեմպիոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Սևիկյանը դարձել Հունգարիայի ակումբային առաջնության ընթացիկ մրցաշրջանի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ֆերենցվարոշ»-ը մրցել է «Կիշվարդա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով: «Ֆերենցվարոշ»-ն այս խաղից հետո հավաքելով 65 միավոր, առաջնության ավարտից 4 տուր առաջ, դարձել է երկրի չեմպիոն:
«Ֆերենցվարոշ»-ը 6-րդ տարին անընդմեջ է դառնում Հունգարիայի չեմպիոն:
Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշ» տեղափոխվեց 2024 թվականի հունվարին: Նոր ակումբի կազմում Սևիկյանն արդեն իսկ դարձել է գոլի հեղինակ:
Կարծիքներ