Շնորհակալ եմ իմ գործընկերներին Հայաստանին 50 մլն դոլար օգնության տրամադրմանն աջակցելու համար. Ջեքի Սփիեր

Շնորհակալ եմ իմ գործընկերներին Հայաստանին 50 մլն դոլար օգնության տրամադրմանն աջակցելու համար. Ջեքի Սփիեր

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիերն իր գոհունակությունն է հայտնել կոնգրեսական գործընկերներից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած արտաքին օգնության բանաձևի մաս կազմող՝ Հայաստանին 50 մլն դոլարի տրամադրմանն աջակցելու համար: Այս մասին գրում է 1Lurer.am-ը։

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայտարարել է.

«Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ իմ գոհունակությունն եմ հայտնում իմ գործընկերներից արտաքին օգնության մասին բանաձևում Հայաստանին 50 մլն դոլար աջակցության տրամադրման իմ առաջարկը ներառելու համար: Այս ներդրումը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը, օրենքի գերակայությունը և խիստ անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրումն Արցախյան սարսափելի պատերազմից տուժած հայերին»,- նշել է Ջեքի Սփիերը:

ԱՄՆ կոնգրեսականը հպարտ է, որ կարողացել է աջակցել օրինագծի փոփոխությանը, որն արգելափակում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը:

«Միացյալ Նահանգները պետք է ընդդիմանա Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումներին, պաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունն Ադրբեջանի ագրեսիվ ու բռնակալ կառավարությունից»,- հայտարարել է Ջեքի Սփիերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում