Ընդդիմությունն սկսել Է Վրաստանի խորհրդարանի պիկետումը. ձերբակալվել Է ակցիայի մասնակիցներից մեկը
Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները եւ նրանց կողմնակիցներն օրենսդիր մարմնի պիկետում են կազմակերպել լիագումար նիստի օրը, առավոտվանից մոբիլիզացված Է ոստիկանությունը:
Պիկետումն սկսվել Է 9:00-ից: Յուրաքանչյուր պատգամավորի հայտնվելը հարուցում Է պիկետի մասնակիցների բուռն արձագանքը: Բողոքավորները խորհրդարանականներին դիմավորում են վիրավորական բացականչություններով, ինչն արդեն հանգեցրել Է ոստիկանության հետ ընդհարման: Մեկ մարդ ձերբակալված Է, դա «Միասնական ազգային շարժման» անդամ Բեսո Գազդելիանին Է:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ընդդիմությունը, դա բողոքի խաղաղ ակցիա Է, որտեղ իրենք մեկ անգամ եւս կհնչեցնեն իրենց պահանջները. արտահերթ ընտրությունների անցկացում եւ այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակում: Ընդդիմության պլաններում են նաեւ մարտի 5-ին կառավարական դիվանատան շենքի պիկետումը, մարտի 9-ին՝ բողոքի ակցիա Վրաստանի ներքգործնախարարության մոտ, մարտի 11-ին՝ ակցիա Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, մարտի 13-ին ընդդիմությունը կրկին հանրահավաքի կգնա խորհրդարանի մոտ Ռուսթավելիի պողոտայում, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ