Անն Լինդեն Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Անն Լինդեն Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

 ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ղարաբաղյան խնդիրը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նաև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ի երեկոյան կժամանի Հայաստան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում