Թենիսիստ Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ դասակարգման աղյուսակում 39-րդն է

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ WTA դասակարգման աղյուսակում 39-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանն առաջին անգամ մտել է 40 լավագույնների մեջ` զբաղեցնելով 39-րդ հորիզոնականը:
Սա Ավանեսյանի լավագույն հորիզոնականն է: Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Կարծիքներ