Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին
Հայաստանը ներկայացնող շախմատիստները Չեռնոգորիայում շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 7-րդ տուրից հետո Հայաստանի երեք ներկայացուցիչները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանն ունեն 5,5 միավոր: Նրանք առաջատար Ալեքսանդր Ինջիչին զիջում են 1 միավոր. սերբ շախմատիստն ունի 6,5 միավոր:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Մրցաշարը, որին մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 19-ին:
Կարծիքներ