Բայդենը հուսով Է, որ դպրոցների մեծ մասը կբացվի մինչեւ իր նախագահության առաջին 100 օրվա վերջը
Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը հույս ունի, որ մինչեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր գտնվելու առաջին 100 օրվա վերջը երկրի տարրական եւ միջնակարգ դպրոցների մեծ մասը կհաջողվի կրկին բացել հաճախելու համար:
«Ամերիկյան տնտեսության խթանման պլնի ընդունումից հետո եւ ուսուցիչներին եւ դպրոցական աշխատողներին, այդ թվում (դպրոցական) ավտոբուսների վարորդներին պատվաստելու մասին անցայլ ամսին իմ կողմից արված հայտարարության հաշվառմամբ մենք կարող ենք ուժեղացնել ընդգրկուն ջանքերն ամբողջ երկրում՝ նպատամղված այն բանին, որպեսզի անվտանգ վերսկսենք մեր դպրոցների աշխատանքը եւ կատարենք իմ նպատակը բացելու տարրական եւ միջնակարգ դպրոցների մեծ մասը իմ նախագահության առաջին 100 օրվա ընթարքում (մինչեւ մայիսի սկիզբը – ծանոթ. խմբ.)»,- ասել Է նա՝ Սպիտակ տանը հանդես գալով համաքաղաքացիներին հղած հեռուստաուղերձով, որը նվիրված Էր նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի պատճառով երկրում սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումներ մտցնելու տարելիցին:
«Դա կլինի իմ նոր՝ կրթության նախարարի՝ Միգել Կարդոնայի գլխավոր առաջնահերթությունը»,- հավելել Է Բայդենը: Մարտի 11-ին ավեի վաղ Բայդենն ստորագրել Է համավարակի այմաններում երկրի տնտեսության խթանման միջոցների՝ Կոնգրեսի կողմից հաստատված նոր փաթեթը 1,9 տրիլիոն դոլար ծավալով: Նախաձեռնությունը հենվել Է իր իսկ Բայդենի կողմից առաջարկված նոր կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների հաղթահարման ծրագրի վրա: Միջոցների փաթեթը նախատեսում Է մոտավորապես 400 միլիարդ դոլարի տրամադրում անմիջականորեն համավարակի դեմ պայքարին: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք Է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսության խթանմանը: Ծրագրի շրջանակում շատ ամերիկացիներ կստանան 1 400 դոլարի չափով միանվագ վճարում: Վերջին տվյալներով ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 29,2 միլիոն դեպք, մահացել Է 530,6 հազար մարդ: Երկու ցուցանիշներով Էլ երկիրն զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ