Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին գրել է Քոչարյանի այցի օրը՝ նշելով՝ չենք բացակայում
Իրազեկ քաղաքաքցիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանն իր աշխատակիցների խմբում գրել է Ռոբերտ Քոչարյանի Կապան այցի օրը՝ նշելով՝ չենք բացակայում
«Սա Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանն է՝ իր աշխատակիցների viber-խմբում: Գրել է Ռոբերտ Քոչարյանի՝ Կապան գալու օրը (հունիսի 7-ին):
Վիգեն Հովհաննիսյանի նմանները դատվելու են: Դատվելու են նաև այն պաշտոնյաները, որոնք իրենց ենթակա կառույցներին նման հրահանգներ են իջեցնում»,- ընդգծել է Իոանիսյանը:
Կարծիքներ