Հիմա հայտնվել է մեծ խանգարողը, և փույթ չէ, որ դա ժողովուրդն է. Արման Բաբաջանյան

Հիմա հայտնվել է մեծ խանգարողը, և փույթ չէ, որ դա ժողովուրդն է. Արման Բաբաջանյան

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սրանց բոլորին տարիներ ի վեր միավորել է միայն մեկ բան՝ ժողովուրդը որոշող չէ, ժողովուրդը գործոն չէ։

Դաշտը 25 տարի իրենց ճաշակին հարմարեցրել, ինչ ուզես արել են երկրի հետ, մի օր չեն խոսել այսօրվա հարուցած խնդիրների մասին՝ պետության հիմքից հիմնադրած փտած սյուների մասին։

Ընտրություն կեղծելու նուրբ արվեստների և ձեր ազգակործան ավանդույթների մասին ծպտուն չենք հանել։ Բայց դուք էլ լռեք, սկսվեք այ․․․

Հիմա հայտնվել է մեծ խանգարողը, և փույթ չէ, որ դա ժողովուրդն է։

Նա, ով ինքը ժամանակին դավաճանեց իր սկզբունքներն ու ճողոպրեց իշխանությունից, անտեր թողնելով իր ժողովրդին, երկու հրաժարականի պահանջին ու հայհոյանքին չդիմանալով, չի համակերպվում իրողության հետ, որ ժողովրդի քվեն կրողը ժողովրդին անտեր չթողեց։

Նրան կարտաքսեք արտասահման, իսկ ի՞նչ կանեք ժողովրդի հետ։ Այն, ինչ արել եք միշտ, գիտենք, շատ լավ գիտենք։ Ձեզ միավորողն արհամարհանքն է ժողովրդին, ատելությունն է ձեզ հետ անհամաձայն ժողովրդին․․․

Քաղաքական դաշտում դուք 17+-ի հետ նույն ազատությունն եք տենչում։ Այդ դաշտը կարող է ձևավորվել մի պարագայում՝ եթե չկա ժողովուրդը, չկա ժողովրդի իշխանությունը․․․

Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ տրիվիալ է․․․ հերթական փամփուշտը, շատ անսպասելի, բայց հաստատապես հաղթահարելի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում