Նոր Գեղիում անօդաչու թռչող սարքերի միջոցով բույսերի որակական ստուգման և բուժման առաջին փորձն է իրականացվել
Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման և արդյունավետության բարձրացման նպատակով, բացի կառավարության կողմից առաջարկվող սուբսիդավորման և այլ ծրագրերը, կարևորվում է նաև արդի` առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը:
Նմանօրինակ ծառայություն մատուցելու փորձարկումներ իրականացվեցին մարզի Նոր Գեղի համայնքում «Ագրո Բերք» ՍՊԸ-ի կողմից:
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կատարվել է բույսերի վիճակի հետազոտություն, որակական ստուգում, պարարտացում և բուժում:
Մարզպետարանը նշում է, որ անօդաչու սարքը հնարավորություն է տալիս ստանալ բույսերի առողջության վերաբերյալ բարձր ճշգրտությամբ տվյալներ, որը թույլ է տալիս իրականացնել գյուղատնտեսական նպատակային ուսումնասիրություններ, շրջակա միջավայրի մոնիթորինգ և քարտեզագրում:
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, և ողջունելի է ցանկացած նորարարական քայլ ու նորամուծություն, որը միտված կլինի գյուղոլորտում առկա խնդիրների լուծմանն ու զարգացման նոր ուղիների հայտնաբերմանը:
Կարծիքներ