Ռեալը գոլառատ խաղում հաղթեց Ալավեսին

Ռեալը գոլառատ խաղում հաղթեց Ալավեսին

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալն» ընդունել էր «Ալավեսին»։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5։0 հաշվով։

Դաշտի տերերից առաջին խաղակեսում աչքի ընկան Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը և Ֆեդերիկո Վալվերդեն։ Վինիսիուսը երկրորդ կեսում դարձավ դուբլի հեղինակ, ևս մեկ անգամ աչքի ընկավ Արդա Գյուլերը։

«Ռեալը» 93 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալավեսը» 42 միավորով 11-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում