Կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալիս գույնը փոխել ոսկու․ Մալխաս Ամոյան
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձէլ է հարցին, թե ինչը խանգարեց իրեն ճապոնացու հետ գոտեմարտում։
«Չէի ասի, որ փորձը խանգարեց, քանի որ պատրաստվել էի, մեկնել էի Օլիմպիական խաղերին միայն հաղթող ճանաչվելու համար, սակայն ճիշտ գոտեմարտ ցույց չտվեցի մրցակցի հետ, և բավարարվեցի բրոնզե մեդալով»,- ասել է նա։
Ըստ Ամոյանի՝ ինքը կպատրաստվի արդեն մյուս Օլիմպիական խաղերին, մինչ այդ կլինի Եվրոպայի աշխարհի առաջնությունը։
«Չեմ ուզում շտապել, առաջ ընկնել, կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալիս գույնը փոխել ոսկու։ Փառք աստծո՝ կարողացա մեդալով վերադառնալ, երևի սրան էի արժանի, այս մեդալին էի պատրաստվել, չեմ կարող ասել, որ լիովին ուրախ եմ, նպատակս այլ էր, բայց փառք Աստծո, գոնե մեդալով կարողացա վերադառնալ հայրենիք»,- նշել է նա։
Ամոյանը նաև խոսել է նաև Հայաստանի պատվիրակության մյուս մարզիկների նկատմամբ մրցավարական անդարդարությունից․ «Արթուրի գոտեմարտը շատ սխալ դատեցին, այսօր կարող էր ոսկե մեդալակիրը հենց Արթուրը լիներ, Սլավիկի, Վազգենի, բոլոր տղաների դեպքում կողմնապահություն կար, բացի ինձնից, դա իրենց համար ճակատագրական եղավ»։
Կարծիքներ