Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ հայությունը դուրս գա ԼՂ-ից ու հետո Հայաստանում նրանց օգտագործի. Ալեքսանյան

Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ամեն ինչ արել են, որ դուրս գան ԼՂ-ից, որ այստեղ փորձեն ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին օգտագործել ցույցի մատերիալ։ Մենք դա թույլ չենք տալու»,- ասել է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի քույրերին ու եղբայրներին ընդդիմությունն «օգտագործում ու շահագործում է», և դա գաղտնիք չէ, բայց արցախցիներն էլ թույլ չեն տալիս, որ ընդդիմությունն օգտագործի իրենց։
Պատգամավորը նաև նշել է՝ կան մի շարք լրատվամիջոցներ, որոնք հստակ ընտրում և լուսաբանում են առավել հուզական խոսքով արցախցիներին, ու հետո այդ խոսքերն օգտագործվում են ընդդիմադիր շրջանակների կողմից:
Կարծիքներ